Նալբանդյան-Վաշաձե հանդիպմանը վերահաստատվեց երկկողմ պատրաստակամությունը առավել զարգացնել բարիդրացիական հարաբերությունները

Պաշտոնական, Օրվա լուր | | March 17, 2012 21:23


Հայաստանի արտգործնախարարի այցը Թբիլիսի
Նալբանդյան-Վաշաձե հանդիպմանը վերահաստատվեց երկկողմ պատրաստակամությունը առավել զարգացնել բարիդրացիական հարաբերությունները

Մարտի 17-ին, աշխատանքային այցելությամբ Վրաստան ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր գործընկերոջ՝ Գրիգոլ Վաշաձեի հետ:
Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին՝ Գրիգոլ Վաշաձեն նշեց, որ Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարների պարբերական հանդիպումները թե պաշտոնական, թե ոչ պաշտոնական ձեւաչափերով բարի ավանդույթ են դարձել, ինչը հնարավորություն է ընձեռում քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաբնույթ հարցեր, մշակելու եւ համաձայնեցնելու համագործակցության նոր ծրագրեր:
Առանձնազրույցի ձեւաչափով տեղի ունեցած նախարարների հանդիպմանը քննարկվեցին երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր՝ երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաեւ Վրաստանի հայ համայնքի համար կարեւորություն ներկայացնող մի շարք խնդիրներ:
Նախարարներ Նալբանդյանն ու Վաշաձեն գոհունակություն հայտնեցին հաստատված պարբերական շփումների արդյունավետության կապակցությամբ:
Նախարարներն անդրադարձան նաեւ Հայաստանի եւ Վրաստանի ԱԳՆ-ների միջեւ պարբերաբար անցկացվող խորհրդատվությունների օրակարգին:
Նույն օրը ավարտելով այցելությունը Թբիլիսի՝ նախարար Նալբանդյանը վերադարձավ Երեւան:

Դիտվել է 893 անգամ:
Print Friendly

Leave a Reply