Տիգրան Թորոսյանի համար պատգամավոր դառնալն ինքնանպատակ չէ. նա չի առաջադրվի

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 17, 2012 17:40

ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ որեւէ կուսակցության շարքերն անցնել չի պատրաստվում, չի առաջադրվելու նաեւ մեծամասանական ընտրակարգով:

«Անբարոյականություն է կուսակցության շարքերն անցնել` պատգամավոր դառնալու համար»,-ասել է նա:

Թորոսյանի համար պատգամավոր դառնալն ինքնանպատակ չէ:

Հարցին, թե անսովոր չի՞ լինի պատգամավոր չլինելը, նա պատասխանել է.«Չեմ կարծում, թե անսովոր կլինի, ավելի լավ` կհանգստանամ»:

Դիտվել է 1263 անգամ:
Print Friendly

Leave a Reply