Ավտոպատահարներ. կան վիրավորներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 17, 2012 17:35
Մարտի 16-ին, ժամը 18.30-ին, «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Նալբանդյան փողոցի խաչմերուկում բախվել է «ՎԱԶ-21074», «Դեու-Նեքսիա» և «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենաների:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21213»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 23.25-ի սահմաններում, «Աուդի Ա-6» մակնիշի ավտոմեքենան Մեծամոր-Արմավիր ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել կանգառի շինության քարե պատին:
Պատահարի հետևանքով վարորդն ու երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 874 անգամ:
Print Friendly

Leave a Reply