ՀՅԴ-ն իր համամասնական ցուցակը կհրապարակի մարտի 21-ին
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | March 17, 2012 17:30
Ըստ մամուլի հրապարակումների, ՀՅԴ ցուցակը չի գլխավորելու ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ցուցակի առաջին տեղերում կլինեն Վահան Հովհաննիսյանն ու Արմեն Ռուստամյանը: Համաձայն այդ լուրերի, երրորդ տեղում հնարավոր է լինի գյուղատնտեսության նախկին նախարար Դավիթ Լոքյանը:
Ինչ վերաբերում է ցուցակի առաջին կին թեկնածուին, ապա վեցերորդ տեղում ոչ թե Լիլիթ Գալստյանը կամ Ռուզան Առաքելյանն են, այլ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Բրյուսովի համալսարանի դասախոս, կրթության փորձագետ Նվարդ Մանասյանը:
ՀՅԴ-ն իր համամասնական ցուցակը կհրապարակի մարտի 21-ին:






Facebook
Tweet This
Email This Post
