Ոստիկանություն. Սուքիասյանը տևական ժամանակ ապրել է ՀՀ-ից դուրս

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 17, 2012 17:12

Ոստիկանության վիզաների և անձնագրային վարչությունը Կենտրոնական ընտրական և թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին գրություն է ուղարկել, որով անվավեր է ճանաչվել Խաչատուր Սուքիասյանին տրված նախկին տեղեկանքը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից խնդրի վերաբերյալ Panorama.am-ին փոխանցեցին ոստիկանության պաշտոնական հայտարարությունը:

«Զանգվածային լրատվության միջոցներում առկա մի շարք հարցադրումների առիթով անձնագրային և վիզաների վարչության կողմից կրկին անգամ ստուգվել են Խաչատուր Սուքիասյանին վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացի չհանդիսանալու և հանրապետությունում մշտապես բնակվելու տեղականք տրամադրելու համար իմք հանդիսացած փաստական հանգամանքները: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Խաչատուր Սուքիասյանի վերաբերյալ տվյալները չեն բավարարում վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու` օրենքով սահմանված պահանջին: Մասնավորապես Խաչատուր Սուքիասյանը տևական ժամանակ անընդմեջ բնակվել է Հայաստանի Հանրապետությունից դուրս:

Հիմք ընդունելով «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի պահանջները, անձնագրային և վիզաների վարչությունը մարտի 15-ին նամակ է ուղարկել Խաչատուր Սուքիասյանին` տեղեկացնելով նրան ուսումանսիրությունների արդյունքների մասին: Ուսումնասիրությունն ուղարկվել է նաև Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողով»:

Այլ պարզաբանումներ բացակայության ժամկետի, հարցում արած մարմինների մասին ոստիկանությունից խոստացան տրամադրել ուշ:

Այսօր Երևանի թիվ 10 ընտրատարածքում որպես պատգամավորության թեկնածու առաջադրված Խաչատուր Սուքիասյանն այսօր ԿԸՀ-ին և թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին դիմում է ուղարկել, որում վկայակոչելով օրենսդրական մի շարք նորմեր` խնդրում է հաշվի չառնել ոստիկանության անձնագրային բաժանմունքի գրությունը և գրանցել իրեն:

Դիտվել է 920 անգամ:
Print Friendly

Leave a Reply