Կապանում 30-ամյա երիտասարդն ինքնասպան է եղել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 17, 2012 17:12

Կապանում մարտի 16-ի գիշերը 30-ամյա մի երիտասարդ ինքնասպանություն է գործել։
Կապանի բժշկական կենտրոնի շտապ օգնության կայանում ահազանգը ստացել են մարտի 16-ին, ժամը երեքի սահմաններում:

Կապանի Հունան Ավետիսյան թաղամասի բնակիչն ինքնասպան է եղել իր բնակարանի սանհանգույցում:

Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու փրկարարները, ովքեր կոտրել են սանհանգույցի դուռը և ներս մտել:

Ինքնասպանության դրդապատճառները դեռևս հայտնի չեն:

Հարուցվել է քրեական գործ,կատարվում է նախաքննություն:

Ըստ «Ա1պլյուս» կայքի՝ Դ. Ա.–ն ամուսնացած է և ունի երկու զավակ:

Դիտվել է 917 անգամ:
Print Friendly

Leave a Reply