Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել

Պաշտոնական, Օրվա լուր | | March 17, 2012 16:11

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն, այսօր` մարտի 17-ին, ստորագրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Իրավական ակտերի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, «Պետական ոչ առեւտրային  կազմակերպությունների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Քաղաքաշինության բնագավարում իրավախախտումների համար պատասխանատվության մասին»  ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Բաժնետիրական  ընկերությունների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Հանրակրթության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքները:

Դիտվել է 880 անգամ:
Print Friendly

Leave a Reply