Երեք տարի առաջ կատարած գողությունը բացահայտվեց
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | March 17, 2012 16:03
Մարտի 16-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, գողություն կատարելու համար, բերման էին ենթարկել Հ. Առաքելյանին, Ռ. Բարսեղյանին և Կ. Սիմոնյանին:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ նրանք 2009 թ. հոկտեմբերին Սիսակյան-Նարեկացի փողոցների խաչմերուկում գտնվող խանութի պատուհանը կոտրելով՝ գողացել են մոնիտոր, 70 տուփ ծխախոտ և 3 օծանելիք` պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս:
Տուժողը գողության մասին ոստիկանություն չէր դիմել:
Կատարվում է հետաքննություն:






Facebook
Tweet This
Email This Post
