Երեկվա երեք ավտոպատահարից`հինգ վիրավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 17, 2012 15:57

Մարտի 16-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում բախվել է «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ԿԻԱ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 16-ին, ժամը 23.25-ի սահմաններում, «Աուդի Ա-6» մակնիշի ավտոմեքենան Մեծամոր-Արմավիր ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել կանգառի շինության քարե պատին:
Պատահարի հետևանքով վարորդն ու երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 16-ին, ժամը 18.30-ին, «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Նալբանդյան փողոցի խաչմերուկում բախվել է «ՎԱԶ-21074», «Դեու-Նեքսիա» և «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենաների:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21213»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 745 անգամ:
Print Friendly

Leave a Reply