Գողության և պատժի կրումից խուսափողները ձերբակալվել են

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 17, 2012 15:51
Մարտի 16-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխել 1981 թ. ծնված Էդգար Գալստյանին, որը 2011 թ. փետրվարի 26-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով, այն է՝ գողություն, որը կատարվել է խոշոր չափերով:
Խափանման միջոցը` կալանք:
***
Մարտի 16-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները Հրազդան քաղաքի Անդրանիկի փողոցում գտնվող «Սթար» սուպերմարկետի մոտից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Դմիտրի Սալոմատինին, որը ս/թ մարտի 14-ից Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար:
Խափանման միջոցը` կալանք:
Դիտվել է 794 անգամ:
Print Friendly

Leave a Reply