«Հավատա´, վստահի´ր, պահանջի´ր». ԲՀԿ նոր կարգախոսը

Օրվա լուր | | March 17, 2012 15:31

«Պետք է ամեն ինչ անել, որ մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը փոխվի, երկրի գործարար միջավայրը բարելավվի, ստեղծվեն նոր աշխատատեղեր: Ամենակարեւոր խնդիրը զբաղվածության խնդիրն է: Հայ մարդը եթե աշխատանք ունեցավ, եթե կարողանա պահել իր ընտանիքը, նա երբեք ու երբեք չի լքի հայրենիքը: Հայոց տնտեսության մեջ անհրաժեշտ են լրջագույն ներդրումներ, դրսի կապիտալ, որպեսզի հնարավոր լինի ստեղծել նոր աշխատատեղեր: Նաեւ անչափ կարեւոր է, որ չխանգարեն աշխատող մարդուն եւ չստեղծեն անհարկի խոչընդոտներ: Սա կբերի երկրի տնտեսական վիճակի բարելավման, ինչն էլ բնականաբար մարդուն կպահի իր հողի վրա, իր հայրենիքում,-ԲՀԿ համագումարում հնչեցրած իր ելույթում հայտարարել է Գագիկ Ծառուկյանը::

Նրա խոսքով, երկրի ամենաուժեղ զենքը արժանապատիվ եւ բարեկեցիկ ապրող մարդն է, ով սիրում է իր հայրենիքը. «Այսօր մենք պարտավոր ենք ընդունել, որ մեր երկրի տնտեսական վիճակի կտրուկ փոփոխությունը դարձել է ազգային անվտանգության խնդիր»,-նշել է նա,-հզոր պետություն, զարգացող տնտեսություն, բարեկեցիկ ընտանիք. սա է մեր կարգախոսը, եւ մենք գիտենք ինչպես հասնել այդ ամենին»:

Ի դեպ, ԲՀԿ-ի նախկին կարգախոսներին` «Մեր խոսքը գործ է», «Կառուցենք բարգավաճ երկիր», «Հզոր պետություն, զարգացող տնտեսություն, բարեկեցիկ ընտանիք», ավելացել է եւս մեկը` «Հավատա, վստահիր, պահանջիր»:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի նախընտրական կարգախոսն է. «Հավատանք, որ փոխենք»:

Դիտվել է 699 անգամ:
Print Friendly

Leave a Reply