Խաչատուր Սուքիասյանի թեկնածությունը, ամենայն հավանականությամբ, չի գրանցվի

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 17, 2012 15:10

Ոստիկանության վիզաների և անձնագրային վարչությունը Կենտրոնական ընտրական և թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին գրություն է ուղարկել, որով անվավեր է ճանաչվել նախկին տեղեկանքը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց թիվ 10 ընտրատարածքային ընտրական ահձնաժողովի նախագահ Սամվել Յազրյանը:

Նա նաև տեղեկացրեց վարչության այս գրությամբ Սուքիասյանին մերժվել է վերջին 5 տարում Հայաստանում մշտապես բնակվելու մասին տեղեկանքի տրամադրումը:

«Եթե քաղաքացին չի բավարարում Ընտրական օրենսգրքով սահմանված պահանջներից որևէ մեկը նրա գրանցումը մերժվում է», -հավելեց ԸԸՀ նախագահը:

Նա ասաց, որ տասնօրյա առաջադրումների ժամկետը կավարտվի, այդ ժամանակ միայն թիվ 10 ԸԸՀ-ն նիստ կգումարի, կքննարկի ու վերջնական որոշում կկայացնի:

Նշենք, որ ըստ նախապես սահմանված ժամանակացույցի, առաջադրումներն սկսվել են մարտի 12-ին և կավարտվեն մարտի 22-ին ժամը 18:00-ին:

Դիտվել է 986 անգամ:
Print Friendly

Leave a Reply