Բողոքի ակցիան կաթվածահար Է արել Լոնդոնի երթևեկությունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 11, 2009 15:58
Տրանսպորտի ոլորտի աշխատողների արհմիության բողոքի ակցիայի պատճառով Լոնդոնում մետրոյի աշխատանքի 48-ժամյա ընդհատումը կաթվածահար է եղել քաղաքային տրանսպորտը: Շատ լոնդոնցիներ չգիտեն`ինչպես հասնել աշխատավայր, երեխաներին դպրոց ու մանկապարտեզ տանել: Քաղաքի փողոցներում հայտնվել են կամավորների խմբեր, որոնք բոլոր ցանկացողներին օգնում են վերգետնյա տրանպորտի հարմար երթուղիներ ընտրել:
Իշխանությունների կարգադրությամբ` լրացուցիչ քաղաքային երթուղիներ են դուրս բերվել մոտ 8 000 ավտոբուս: Մայրաքաղաքի փողոցների խցանումներում խառնվել են ավտոբուսները, տաքսիներն ու մեծ թվով հեծանվորդներ:
Իրադրությունը բարդացրել Է նաև վատ եղանակը: Lոնդոնցիները գրոհում են ավտոբուսները` փորձելով լուծել օրվա հրամայականը` տեղ հասնել:






Facebook
Tweet This
Email This Post
