Հանրային խորհուրդն ամփոփել է արձանագրությունների մասին առաջարկները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 3, 2009 13:58

mhm43991-copy-1-300x175ՀՀ Հանրային խորհուրդը (ՀԽ) ամփոփել է հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ առաջարկությունները և ներկայացրել ամփոփիչ եզրակացություն: Առաջարկությունների փաթեթում «Հանրային Խորհուրդը արձանագրում է, որ մասնակիցների գերակշռող մեծամասնությունը կողմ է ՀՀ և Թուրքիայի միջև սահմանները բացելուն, դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն և երկկողմ հարաբերություններ զարգացնելուն»:

Խորհուրդը գտնում է, որ միջկառավարական պատմաբանների ենթահանձնաժողովի օրակարգը ձևավորելիս Հայոց Ցեղասպանության պատմական փաստը չպետք է դառնա քննարկման առարկա և անհրաժեշտ է համարում, որ ՀՀ իշխանություններն այսուհետ ևս հետամուտ լինեն Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանը և շարունակեն աջակցել Սփյուռքի համապատասխան կառույցներին` աշխարհի տարբեր երկրներում և միջազգային ատյաններում Հայոց Ցեղասպանության ճանաչման գործում:

Իսկ ինչ վերաբերում է ԼՂՀ հարցին, ՀԽ-ն ընդգծում է, որ արձանագրություններում ԼՂՀ հիմնահարցը որպես նախապայման բացահայտ կամ քողարկված ձևով արտահայտված չէ և չի կարող հանդիսանալ մտահոգությունների և շահարկման առարկա:

Սեղմեք այստեղ` ամբողջությամբ ծանոթանալու ՀԽ առաջարկությունների փաթեթին

Դիտվել է 1173 անգամ:
Print Friendly

Leave a Reply