Ինչո՞ւ են «Արմենիա» հեռուստաընկերության երկու ներկայացուցիչները մտել ՀՀԿ՝

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 17, 2012 14:28

Երեկ` մարտի 16-ին, ՀՀԿ շարքերը համալրեցին «Արմենիա» հեռուստաընկերության երկու ներկայացուցիչ՝ խմբագիր Գագիկ Մկրտչյանը և պրոդյուսեր Վահե Ղազարյանը:Թե այս փաստը նախընտրական շրջանում որքանո՞վ կնպաստի հեռուսատաալիքի քաղաքականացմանը կամ կուսակցությունների լուսաբանման խտրականության առիթ կդառնա՞, թե՞ոչ` aravot.am-ի թղթակիցը փորձել է պարզել հեռուստաընկերության խմբագիր Գագիկ Մկրտչյանից:

Վերջինս ասել է, որ իր կուսակցական լինելը որեւիցե դեր չի կարող ունենալ հեռուստաընկերության գործունեության վրա. «Խմբագիրը  նաեւ լրագրող է, իսկ լրագրողն անգամ կուսակցական վիճակում շարունակում է մնալ լրագրող, ամենակարեւորը օբյեկտիվությունն է»,-պատասխանել է նա:

Թղթակիցը հետաքրքրվել է նաև` արդյո՞ք Գագիկ Մկրտչյանը պատրաստվում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին: «Չգիտեմ, առայժմ նման խոսակցության մասին տեղյակ չեմ: Ոչ կարող եմ հասատատել, ոչ՝ ժխտել»,-պատասխանել է նա: Նա պարզաբանել է, թե թե ինչու  է հիմա ու իհենց ՀՀԿ-ն նախընտրել. «Կարող էի անդամագրվել հինգ տարի առաջ կամ մեկ տարի հետո, դա որեւիցե նշանակություն չունի, եթե մարդ քաղաքականապես ակտիվ է, ունի քաղաքական դիրքորոշում, ինձ համար ավելի հոգեհարազատ դարձավ Հանրապետական կուսակցության գաղափարները, գործելաոճը»:

Կուսակցության կրծքանշանը նա արդեն  ստացել ու երեկվանից էլ կրում է:

Aravot.am- ը զրուցել է նաեւ հեռուստաընկերության պրոդյուսեր Վահե Ղազարյանի հետ: Վերջինս վստահեցրել է, որ խորհրդարանական ընտրություններին չի պատրաստվում մասնակցել ու շարունակելու է իր աշխատանքը հեռուստաընկերությունում: «Լրագրողական  գործունեությունից ելնելով` բազմաթիվ հաղորդաշարերի հեղինակ եմ եղել, քանի որ հարցեր էին  բարձրացվում ու լուծում էին ստանում, այնուամենայնիվ, որոշեցի Հանրապետականին անդամագրվել, որ հետագայում իմ փոքր լուման ներդնեմ երկրի զարգացման գործում»,-այս կերպ  է նա բացատրել ՀՀԿ շարքերը համալրելու իր որոշումը:

Նրա խոսքերով, լրագրողական դաշտը բարեփոխումների է ենթարկվել ու այն համահունչ է երկրում տեղի ունեցող բարեփոխումներին.«Սինխրոն ընթացող գործընթացներ են, այսինքն՝ 2-ը  մեկում»:

Հարցին, թե ինչու ընտրությունների նախաշեմին որոշեց ՀՀԿ մտնել, նա պատասխանել է.«Սա օֆիցիալ մասն էր, խնդիր չկա, որ հիմա եմ անդամակցել՝ ընտրություններից առաջ»:  Ինչ վերաբերում է կուսակցության կրծքանշանը կրելուն, պարոն Ղազարյանն ասել է.  «Ծովը մտնողը թրջվելուց չպիտի վախենա»:

Դիտվել է 782 անգամ:
Print Friendly

Leave a Reply