Մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6-րդ համագումարը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 17, 2012 14:10

Քիչ առաջ Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6-րդ համագումարը, որին ներկա է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Համագումարին ներկա են ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, Հեղինե Բիշարյանը, ՀՅԴ-ից` Հրանտ Մարգարյանն ու Արմեն Ռուստամյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը և և ուրիշներ:

Ինչպես հայտարարեց համագումարը նախագահող Վարդան Վարդանյանը (քաղաքաշինության նախարար) օրակարգում կուսակցության նախընտրական ծրագրի հաստատումն է:

Համագումարում «Единая Россия» պատվիրակությունը ներկայացնող Սերգեյ Նևերովը ԲՀԿ համագումարի պատվիրակներին ներկայացրեց Բորիս Գռիզլովի ողջույնի խոսքը` առաջիկա ընտրություններում հաջողություններ մաղթելով:

Բ. Գռիզլովն ուղերձում վստահություն էր հայտնել, որ միջկուսակցական համագործակցությունը «Բարգավաճ Հայաստանի» և ՌԴ Պետդումայում ներկայացված  «Единая Россия» կուսակցությունների միջև հետագայում էլ կխորանա ու կզարգանա:

Խորվաթիայի նախկին նախագահ Ստեպան Մեսիչն իր ելույթում նշեց, որ հույս ունի, թե մայիսին կայանալիք ընտրությունները կանցկացվեն բարձր մակարդակով:

Դիտվել է 1089 անգամ:
Print Friendly

Leave a Reply