Սիլվա Համբարձումյանը կառաջադրվի այն դեպքում, երբ առաջադրվի Սուրեն Խաչատրյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 17, 2012 12:27

Գործարար Սիլվա Համբարձումյանը, ով նախապես հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է այն ընտրատարածքում, որտեղ կառաջադրվի Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, հնարավոր է` չառաջադրվի:

Պատճառն այն է, որ Սյունիքի մարզպետը նույնպես չի առաջադրելու իր թեկնածությունը:

Սիլվա Համբարձումյանի մամլո քարտուղար Միքայել Ահարոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Համբարձումյանն ամեն դեպքում պատրաստել է իր փաստաթղթերը, և եթե հանկարծ մարզպետը վերջին պահին անակնկալ մատուցի` որոշելով առաջադրվել, նա ևս պատրաստ լինի:

Միքայել Ահարոնյանը նաև հաստատեց գործարարի` կուսակցական դառնալու իր որոշումը, սակայն ասաց, որ առաջիկայում դրա վերաբեյալ կհրավիրվի մամլո ասուլիս, որի ժամանակ  կհայտարարվի, թե որ կուսակցությանն է միանալու Սիլվա Համբարձումյանը:

 

Դիտվել է 695 անգամ:
Print Friendly

Leave a Reply