ՀՀ ԱԺ կոալիցիոն կուսակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ հօգուտ արձանագրությունների

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | October 2, 2009 19:07

n-4138-bՀՀ ԱԺ Կոալիցիոն կուսակցությունները(ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով ողջունել են նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ սկսված ՀայաստանԹուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը:

«Մենք ողջունում ենք այս քաղաքականությունը` կոչ անելով Հայաստանի բոլոր քաղաքացիներին, քաղաքական, հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև աշխարհասփյուռ հայությանը ստեղծել անհրաժեշտ պայմաններ՝ այդ գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելու համար»,-ասված է համատեղ հայտարարության մեջ:

Կոալիցիոն կուսակցությունները հստակեցրել են, որ այս գործընթացը չի նշանակում մոռանալ անցյալը, հարցականի տակ առնել Հայոց ցեղասպանության իրողությունը: «Ամենևին չանտեսելով պատմական անցյալի ողբերգական էջերը` Հայաստանի Հանրապետությունն այսօր ցուցաբերում է հայրենիքի ապագայի հանդեպ մեծ պատասխանատվության զգացումով թելադրված խիզախություն` երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար»,-ասված է հայտարարության մեջ:

Ըստ կոալիցիոն հայտարարության՝ նախաստորագրված արձանագրություններն արտացոլում են Հայաստանի առաջ քաշած` առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու դիրքորոշումը, իսկ դրանց իրագործումը ոչ միայն չի փակում մեր համազգային նպատակների և իղձերի իրականացման որևէ դուռ, այլ ընդհակառակը` ձևավորում է աշխատանքի նոր հարթակներ ու մեխանիզմներ, ստեղծում նոր հնարավորություններ:

Դիտվել է 1812 անգամ:
Print Friendly

Leave a Reply