Շփման գում հակառակորդի կողմից ինտենսիվ խախտումներ են արձանագրվել մարտի 13-ին և 14-ին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 17, 2012 11:53

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, մարտի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 350 խախտում, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան  2300  կրակոց:   Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել մարտի 13-ին և 14-ին, որի ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 150 անգամ՝ արձակելով մոտ 1200 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը զերծ են մնացել հակառակորդի հրահրիչ գործողություններին պատասխանելուց  և  մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել  են մարտական հերթապահություն:

Դիտվել է 728 անգամ:
Print Friendly

Leave a Reply