Խաչատուր Սուքիասյանը կարող է չընդգրկվել ՀԱԿ համամասնականն ցուցակում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 17, 2012 11:47

ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունն անվավեր է ճանաչել Խաչատուր Սուքիասյանին մի քանի օր առաջ տրված տեղեկանքն այն մասին, ըստ որի` նա վերջին հինգ տարում մշտապես բնակվել է Հայաստանում և ՀՀ քաղաքացի է հանդիսացել:

aravot.am-ի տեղեկացմամբ, թիվ 10 ԸԸՀ նախագահ Սամվել Յազրյանն  ասել է, որ երեկ իրենք ոստիկանությունից գրությունն են ստացել, որով տեղեկացվել են Սուքիասյանի տեղեկանքն անվավեր ճանաչվելու վերաբերյալ։

Սուքիասյանը մտադիր է դիմել դատարան: Եթե նրա տեղեկանքի հարցը չլուծվի, նա չի կարող ընդգրկվել նաև Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակում:

Դիտվել է 669 անգամ:
Print Friendly

Leave a Reply