Երկու պայթյուն Դամասկոսի կենտրոնում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 17, 2012 11:32

Սիրիայի մայրաքաղաքի կենտրոնում միանգամից ահաբեկչական 2 գործողություն է կատարվել:

Բրիտանական կազմակերպության տեղեկության համաձայն, այսօր առավոտյան Դամասկոսի կենտրոնում Սիրիայի անվտանգության ծառայության շենքի մոտ անհայտ անձինք  գործարկել են ավտոմեքենաներում տեղադրված ռումբերը:

Սպանվածների ու վիրավորների մասին ճշգրիտ տեղեկություններ առայժմ չկան, սակայն հայտնի է, որ տուժածների մեջ օրինապահներ են ու քաղաքացիական անձինք:

Դիտվել է 973 անգամ:
Print Friendly

Leave a Reply