«Հեսա կտամ` չանեդ կջարդեմ, մի նկարի». Թոխմախի Մհեր
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | March 17, 2012 11:39
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ երեկ` մարտի 16-ին, երբ Երեւանի թիվ 13 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած ՀՀԿ նորագիրներին կուստոմսեր բաժանելու արարողությանը մասնակցելու համար մտնելիս է եղել գրասենյակ, թերթի թղթակիցը շենքի մոտ կանգնած լուսանկարել է նրան:
Թոխմախի Մհերը մոտեցել է լուսանկարչին և ասել. «Հեսա կտամ` չանեդ կջարդեմ, մի նկարի»: «Ուզում եք պատգամավոր դառնալ եւ ուզում եք չնկարե՞նք», -հետաքրքրվել է թղթակիցը: «Չէ, չեմ ուզում, հերդ ա ուզում, գնա հորդ նկարի»,- ասել է նա, խփել լրագրողի դիկտոֆոնին եւ հեռացել` «քթի տակ մոռմոռթալով»:






Facebook
Tweet This
Email This Post
