Թղթից թանաքը մաքրող ագրեգատ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 17, 2012 9:19

Նոր գյուտի շնորհիվ կարելի է թղթից մաքրել թանաքը: Նոր տեխնոլոգիան բացարձակ անվտանգ է:

Սա առաջին սարքավորումն է, որով կարելի է արագ ու անվտանգ մաքրել թանաքն ու ներկը թղթից: Իսկ որ ամենակարևորն է,  “հակա-պրինտերից” (ինչպես այն լրագրողներն են կոչել) հետո, թղթի վրա գործնականում ոչ մի հետք չի մնում: Սարքավորումը հնարավորություն կտա  խուսափել թղթի ավելորդ ծախսից: Նոր գյուտի համար կիրառվում են լազերներ, որոնք տաքացված վիճակում  պարզապես “ստիպում են”, որ թղթից ներկը գոլորշիանա:

Առայժմ նոր “հակա-պրինտերը” գրասենյակներում կիրառելն անհնար է: Կարելի է աշխատել միայն լաբորատոր պայմաններում: Սակայն գիտնականներն աշխատում են մի լուծման վրա, որի շնորհիվ այն գրասենյակներում էլ կլինի կիրառել:

Դիտվել է 1103 անգամ:
Print Friendly

Leave a Reply