Վաշինգտոնն ու Լոնդոնը բացել են իրենց նավթի ռազմավարական նշանակության պաշարները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 17, 2012 9:04

Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան որոշել են գաղտնի բացել իրենց  նավթի ռազմավարական պաշարները, հայտնել է  “Ֆորեստ Կրանչ”-ը: Կայքի տեղեկության համաձայն, Վաշինգտոնն ու Լոնդոնը ցանկանում են այդպիսով  “համաշխարհային շուկայում”  իրանական սև ոսկու մատակարարման լրիվ դադարեցման դեպքում նավթի գների թռիչքը  կասեցնել: Երեկ երեկոյան աշխարհի բորսաներում նկատվել է նավթի գների էական աճ: Վերլուծաբանները կարծում են, որ պատճառը հետևյալ գործոններն են. մարտի 15-ին հայտարարվել էր SWIFT -ից (Համաշխարհային միջբանկային ֆինանսական հաղորդակցության համագործակցություն) իրանական բանկերի անջատման մասին, ինչը նշանակում է փաստացի, իսլամական հանրապետության տնտեսական գլոբալ մեկուսացում: Նույն օրը ևեթ, հայտարարվեց, որ ԱՄՆ-ը որոշել է Պարսից ծոցում համալրել  ռազմածովային  իր խմբավորումը:

Հիշյալ կայքի հեղինակներից մեկը 4 նախանշան է առանձնացրել, որոնք ըստ էության մատնանշում են, որ Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի կողմից հարված հասցնելու հետհաշվարկ է կատարվում. առաջինը Իրանին բանկային SWIFTի-ց անջատելն է, երկրորդը` պարզվեց, որ Իսրայելի կառավարության  ռազմա-քաղաքական ճակատում 14 նախարարներից 8-ը կողմ են իրանական միջուկային հավակնությունները ուժային ճանապարհով լուծելուն, երրորդ` Իսրայելի կառավարության ղեկավար Նաթանյահուն եռանդուն աշխատում է  Իրանի վրա գրոհելու առումով հասարակական կարծիքը շահելու ուղղությամբ: 4-րդ. ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնն իր  ռուսաստանցի գործընկեր Լավրովին խնդրել է այաթոլաներին փոխանցել, որ Թուրքիայում ապրիլին կայանալիք “Մեծ վեցնյակի” բանակցությունները (ԱՄՆ, Մեծ րիտանիա, ԳԴՀ, Ֆրանսիա, Չինաստան, ՌԴ) Թեհրանի համար հարվածից խուսափելու վերջին հնարավորությունն են:

Դիտվել է 929 անգամ:
Print Friendly

Leave a Reply