Հատուկ դպրոցներում երկշաբաթյա ստուգումներ կիրականացվեն

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | October 2, 2009 18:32

Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 11-ը ստուգումներ կիրականացվեն հանրապետության հատուկ հանրակրթական դպրոցներոմ. նման հրամանագիր է ստորագրել այսօր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Կստուգվի սովորողների և շրջանավարտների գիտելիքները, թե ինչպես են կատարվում առարկայական ծրագրերը, ուսումնական պլանները, նաև դպրոցների` անհրաժեշտ ուսումնագիտական փաստաթղթերով ապահովվածության հարցերը:

Կրթության պետական տեսչությունը կստուգի նաև, թե ինչպես են  ընտրվում մանկավարժական կադրերը և համապատասխանու՞մ է արդյոք նրանց որակավորման գործընթացը օրենսդրությանը: Ուսումնասիրությունները հիմք կծառայեն հատուկ կրթության ոլորտի հետագա ծրագրերի իրականացման համար:

Հատուկ դպրոցներում աշակերտների նկատմամբ սեռական ոտնձգությունների իրականացման մասին լուրերի տարածումից հետո Աշոտյանը սեպտեմբերի սկզբին առաջարկեց ստեղծել հանրային կառույց, որը ԿԳՆ-ի հետ վերահսկողություն կիրականացնի հատուկ դպրոցներում: Առաջարկին արդեն իսկ արձագանքել են 25 կազմակերպություններ:

Դիտվել է 1510 անգամ:
Print Friendly

Leave a Reply