Ծառուկյան, Ալեքսանյան, Մադաթյան. Այսօր առաջադրվել է ծանր «հրետանին»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 17, 2012 2:49

Մարտի 16-ին ևս շարունակվել են մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրումները: Այսօր թիվ 7 (Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին իր առաջադրման փաստաթղթերն է ներկայացրել ՀՀԿ թեկնածու Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո):

Այսօր թիվ 11 ընտրատարածքում (Շենգավիթ, Էրեբունի) «Օրինաց երկիր» կուսակցությունն է առաջադրում կատարել՝ թեկնածուն Էդուարդ Մադաթյանն (Խուճուճ Էդո) է:Ազգային Ժողովի պատագամավոր Լյովա Խաչատրյանին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջադրել է թիվ 12 ընտրատարածքում (Շենգավիթ, Էրեբունի): Նշենք, որ նա նախորդ ԱԺ ընտրություններում առաջադրվել էր իր հարազատ Ապարանի տարածաշրջանում:

Թիվ 27 ընտրատարածքում (Կոտայքի մարզի մի քանի համայքներ) Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված ԵԿՄ անդամ Համլետ Հայրապետյանի հետ առայժմ այս ընտրատարածքում պայքարը կծավալվի ԲՀԿ-ից առաջադրված Մուրադ Գուլոյանի միջև: Վերջինը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան է:

Թիվ 28 ընտրատարածքում (Աբովյան քաղաքն ու հարակից գյուղեր), ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ, այս անգամ ևս առաջադրվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Թիվ 33 ընտրատարածքում (Գյումրի ու հարակից գյուղեր) այսօր առաջադրվել է Օրինաց երկիր կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ից առաջադրված Սամվել Բալասանյանին այսօր մրցակից է հայտնվել.Սուլթանյան Հայկը «Գյումրի-գարեջուր» ՍՊԸ-ի լաբորատորիայի վարիչ է, անկուսակցական է ու ինքնաառաջադրվել է:

Թիվ 41 ընտրատարածքում (Իջևան քաղաքն ու հարակից շրջաններ) այսօր ավելացել են երկու թեկնածուներ՝ անկուսակցական Սպարտակ Հարությունյանը և ՕԵԿ-ից Տավուշի մարզպետի տեղակալ Վահե Վարդապետյանը: Նախորդ օրն այստեղ առաջադրվել էին ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը (Պիվի Հակոբ) և Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:

Նախորդող լուրեր.Նախկին կոմունիստ, մարքսիստ, մենատնտես. առաջադրումներն այսօր շարունակվել են

Ֆարմանյան, Նուշիկյան, Տոնոյան. առաջադրումների քանակը կտրուկ ավելացել է

Panorama.am

Դիտվել է 1104 անգամ:
Print Friendly

Leave a Reply