Լազերային զենք. Ամերիկայում ցույցերը ցրելու նոր մեթոդ են գտել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 2, 2009 18:07
ԱՄՆ–ում ընթանում են նոր տիպի, ոչ մահացու զենքի փորձարկումներ. խոսքն ինֆրակարմիր լազերի մասին Է, որը մաշկի վրա այրոցի ժամանակավոր զգացողություն Է առաջացնում: Պլանավորվում Է, որ ապագայում ոստիկանությունն այն կկիրառի հանրահավաքներն ու ցույցերը ցրելու համար:
Փորձարկումները կատարվել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի լաբորատորիայում՝ Դեյտոն քաղաքի մերձակայքում (Օհայոյի նահանգ):
Նախքան զենքը գործի կդնեն գիտնականները պետք Է լուծեն եւս մեկ խնդիր. լազերի հզոր ճառագայթը կարող Է ընդմիշտ կուրացնել մարդուն, իսկ նման զենքն արգելված Է ՄԱԿ–ի կողմից:






Facebook
Tweet This
Email This Post
