Սերժ Սարգսյանը կուսակցական տոմսեր եւ ՀՀԿ կրծքանշաններ է բաժանել արվեստի եւ քաղաքական մի շարք գործիչների:
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | March 16, 2012 21:54
Քիչ առաջ Հայաստանի հանրապետական կուսակցության գրասենյակում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցական տոմսեր եւ ՀՀԿ կրծքանշաններ է բաժանել արվեստի եւ քաղաքական մի շարք գործիչների:
Մասնավորապես, հանրապետական են դարձել երգչուհի Շուշան Պետրոսյանը, КВН-ի անդամ Կարեն Ղազարյանը, «Առավոտ» օրաթերթի լրագրող Մարգարիտ Եսայանը, Հայաստանի հանրային հեռուստատեսության «Առաջին լրատվականի» ղեկավար Սամվել Ֆարմանյանը, ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, նախարարներ Վաչե Գաբրիելյանն ու Հրայր Թովմասյանը, նաեւ մի շարք պատգամավորներ, ովքեն նախկինում անկուսակցական էին, բայց ՀՀԿ խմբակցության անդամներ էին, այդ թվում Գագիկ Աբրահամյանը (Արա Աբրահամյանի եղբայրը), Արա Բաբլոյանը: Բոլոր նրանք, ինչպես նաեւ շատ այլ մարդիկ հանդիսավոր պայմաններում ստացան ՀՀԿ վկայականները:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
