Գորիս-Կապան ճանապարհահատվածում ձյան շերտը կազմում է 30-35 սմ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 16, 2012 19:28

Ուշադրություն.Մարտի 16 –ի՝ ժամը 16.30-ի դրությամբ, անընդմեջ տեղացող ձյան պատճառով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Գորիս-Կապան ճանապարհահատվածում ձյան շերտը կազմում է 30-35 սմ:
Ավտոճանապարհը անցանելի է միայն թեթև մարդատար մեքենաների համար: Կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ:
Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին` նշված ճանապարհահատվածով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում և միայն ձմեռային անվադողերով:

Դիտվել է 913 անգամ:
Print Friendly

Leave a Reply