Գենդերային խնդիրներին նվիրված քննարկում ՄԱԿ-ի գրասենյակում

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Օրվա լուր | | March 16, 2012 19:48

Մոտ 40 քաղաքացիական խմբերի երիտասարդ անդամներ, ինչպես նաև ուսանողներ տարբեր համալսարաններից իմացան ավելին գենդերային խնդիրների մասին գենդերային հարցերի փորձառու մասնագետ, «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի» նախագահ Ջեմմա Հասրաթյանի վարած բանավեճի ժամանակ:

Մասնակիցները խոսեցին գենդերային հավասարության և կանանց հզորացման խթանմանն ուղղված ՄԱԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու Հայաստանի ջանքերի մասին:

Միջոցառումը, որը նվիրված էր Կանանց միջազգային օրվան, կազմակերպել էր ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը:

Մասնակիցները քննարկեցին Գենդերային քաղաքականության վերաբերյալ Կառավարության հայեցակարգը, որը մշակվել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և քաղաքացիական հասարակության փորձագետների ջանքերով, ինչպես նաև «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրինագիծը, կանանց քաղաքական մասնակցությունը, քվոտայի խնդիրը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին:

Բանավեճը կազմակերպվել էր մարդու իրավունքների խնդիրներին նվիրված բանավեճերի շարքի շրջանակներում, որոնք մեկնարկել են 2011թ. դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների օրը:
Այն նպատակ ունի երիտասարդների շրջանում բարձրացնել իրազեկվածությունը մարդու իրավունքների վերաբերյալ` այսպիսով խթանելով և նրանց դարձնելով ձեռք բերած գիտելիքների ու փորձի տարածողը: Այս միջոցառումների շարքը լուսաբանվում են և քննարկվում սոցիալական կայքերում:

Միջոցառման ժամանակ բաշխվեց ՄԱԿ-ի վերաբերյալ հայալեզու տարբեր գրականություն:

Կանանց միջազգային օրը հիշատակվում է աշխարհի շատ երկրներում: Սա մի օր է, երբ կանանց գնահատում են իրենց ձեռքբերումների համար` անկախ նրանց ազգային, էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական կամ քաղաքական պատկանելությունից: Սա մի առիթ է, երբ կարող ենք բացահայտել կանանց ապագա սերունդների չբացահայտված ներուժն ու հնարավորությունները:

Դիտվել է 1783 անգամ:
Print Friendly

Leave a Reply