Ղարաբաղցի փորձագետ. «Մոտ է պահը, երբ սեպ կխրվի Սփյուռքի, ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև»
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | October 2, 2009 17:55

Հրաչ Արզումանյան
«Հնարավոր չէ լուծել հայ-թուրքական սահմանի բացման, Ցեղասպանության ճանաչման և Արևմտյան Հայաստանի խնդիրները, առանց Ղարաբաղի հարցին դիպչելու»,- ասել է Ստեփանակերտում անվտանգության հարցերով փորձագետ Հրաչ Արզումանյանը:
Ըստ նրա` «հաշտության» հասնելով այլ ճակատներում` կբախվենք Ղարաբաղի ուղղությամբ ճնշման ավելացման’ և նման ճնշման առաջին նշաններն արդեն իսկ նկատելի են:
«Ստորագրելով արձանագրությունները` մենք ոչինչ չենք լուծում, այլ ստեղծում ենք նոր խնդիրներ և մարտահրավերներ»,- ասել է Արզումանյանը:
Նրա խոսքերով` «Հարվածներն ուղղված են միասնական հայության դեմ: Մոտ է պահը, երբ սեպ կխրվի Սփյուռքի, ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև»:
Աղբյուրը` ИА REGNUM






Facebook
Tweet This
Email This Post
