Երևանի ավագանին որոշել է 153 հիմնական դպրոցը անվանակոչել Ռաֆայել Իշխանյանի անվամբ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 16, 2012 19:17

Երևանի ավագանին մարտի 16–ին գումարած հերթական նիստում միաձայն որոշել է մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի թիվ 153 հիմնական դպրոցը անվանակոչել բանասեր, լեզվաբան, պատմաբան, մատենագետ, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Ռաֆայել Իշխանյանի անվամբ:

Միաձայն կողմ քվեարկությամբ հաստատվել է Երևան քաղաքի 2011թ. բյուջեի կատարման հաշվետվությանը, համաձայն որի Երևան քաղաքի 2011 թվականի բյուջեի ընդամենը փաստացի եկամուտները կազմել են 51147914.6 հազ. դրամ, ծրագրված (ճշտված) 59724588.4 հազ. դրամի նկատմամբ կամ ծրագրային ցուցանիշները կատարվել են 85.6%-ով, իսկ տարեսկզբին հաստատված բյուջեի ծրագրված ցուցանիշի համեմատ փաստացի եկամուտները կատարվել են 91.7%-ով: Համաձայն հաշվետվության՝ Երևան քաղաքի 2011 թվականի բյուջեի փաստացի հավաքագրված ընդհանուր
եկամուտները ավել են 2010 թվականի փաստացի ցուցանիշից 2362802.2 հազ.
դրամով, իսկ սեփական եկամուտները 2010 թվականի համապատասխան ցուցանիշից ավել են 10.4%-ով կամ 1259825.4 հազ. դրամով: Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հաշվետվությունը ներկայացնելիս նաև նշել է, որ 2011 թվականի բյուջեի պարտքեր չեն թողնվել և փաստացի կատարողականի սահմաններում բոլոր ստանձնած պարտավորությունները ամբողջությամբ ֆինանսավորվել են:

Ավագանու որոշմամբ սահմանվել է նաև քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի Երևանում իրականացման լրացուցիչ պայմանների կարգը, որն ուղղված է Երևան քաղաքի շրջակա
միջավայրի վրա շինարարական աշխատանքների ազդեցությունը նվազեցնելու,
փողոցների երթևեկության և հետիոտն անցումների անվտանգությունն ապահովելու,
ինչպես նաև կառուցապատվող օբյեկտներում շինարարական հրապարակների
տարանջատման ու սանիտարական պատշաճ վիճակն ապահովելու ուղղությամբ
իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

Երևանի ավագանին որոշել է հավանություն տալ Երևանի քաղաքապետի 2011 թվականի դեկտեմբերի 29-ի “Լոգիկոն էքուիթի” սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված առաջարկին, պահանջի իրավունքի զիջման և բնակարանի ձեռքբերման պայմանագրի նախագծին հավանություն տալու մասին և պայմանագիր կնքելու լիազորություն տալու մասին որոշումներին: Ներկայացնելով որոշման նախագիծը՝ քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետը նշել է, որ “Գապբնակշին” և “Գրադինվեստ” ՍՊ ընկերությունների կողմից 2004-2005թթ. ընթացքում գերակա հանրային շահ ճանաչված տարածքների ձեռքբերման և իրացման գործընթացի ժամանակ առաջ են եկել Հայաստանի Հանրապետության անունից ստանձնած, սակայն չկատարված պարտավորություններ և այլ խախտումներ, որոնց արդյունքում առաջացել են բազմաթիվ բողոքներ և դժգոհություններ: Խնդրի հնարավոր լուծման նպատակով Երևանի քաղաքապետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանին ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի գրությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ քննարկվող դրամական միջոցների ստացման հիմք հանդիսացող պայմանագրերը կնքվել են Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկած <> պետական կառավարչական հիմնարկի կողմից, առաջարկել է վերը նշված դատական ակտերի հիմքով Երևանի քաղաքապետարանի բյուջե գանձման ենթակա ընդհանուր գումարի պահանջի իրավունքը զիջել Հայաստանի Հանրապետությանը` վերջինիս ներկայացուցչի հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

Անդրադառնալով ներկայացված հարցին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ վերոնշյալ ընկերություններից տուժել են նաև մայրաքաղաքի բազմաթիվ բնակիչներ.
<>,- նշել է Տարոն Մարգարյանը:

Ավագանին` գիտության բնագավառում ունեցած ծառայությունների, համաշխարհային ճանաչում ստացած նոր գիտական ուղղությունների ստեղծման, մեխանիկայի հայկական դպրոցի հիմնադրման, Հայաստանում բարձրագույն դպրոցի և գիտության զարգացման գործում ակնառու ծառայությունների, ինչպես նաև երկրի հասարակական-քաղաքական կյանքում ունեցած դերի համար միաձայն որոշել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանին շնորհել “Երևանի պատվավոր քաղաքացի” կոչում։

Ավագանու մեկ այլ որոշմամբ “Սրտաբանություն ԳՀԻ” ՓԲ ընկերությունը անվանակոչվել է ՍՍՀՄ բժշկական ակադեմիայի իսկական անդամ, ՀՍՍՀ ակադեմիայի իսկական անդամ, գիտության վաստակավոր գործիչ Լևոն Հովհաննիսյանի անվամբ։

Ավագանին հաստատել է նաև Երևան համայնքի սեփականություն համարվող գույքի օտարման, մի շարք փողոցների անվանակոչման մասին որոշման նախագծերը։
Նիստի ավարտին Երևանի քաղաքապետը պատասխանել է նաև ավագանու անդամների հարցերին։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1277 անգամ:
Print Friendly

Leave a Reply