Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը Ադրբեջանին չի վնասի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | հունիսի 11, 2009 15:55
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել Է, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններում սառը պատերազմի ժամանակաշրջանն ավարտվել Է, Անկարայում սպասում են նախագահ Սերժ Սարգսյանի այցին:
Նախարարի կարծիքով` Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններում արդեն բացակայում Է թշնամի հասկացողությունը: «Իսրայելի հետ մեր հարաբերությունները միաժամանակ ծառայում են Պաղեստինի օգտին և ընդհակառակը: Ադրբեջանը նույնպես տեսնում Է, որ Հայաստանի հետ մեր հարաբերությունները համապատասխանում են իր շահերին»-ասել Է Դավութօղլուն:
Դիտվել է 1017 անգամ:





Facebook
Tweet This