Քաբուլի մոտ թուրքական ուղղաթիռի վթարից 10 մարդ է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 16, 2012 18:14

Թուրքական ռազմական ուղղաթիռի վթարի պատճառով 10 մարդ է զոհվել:Քաբուլի քրեական հետաքննության վարչության ղեկավար Մուհամեդ Զահիրիի խոսքով, զոհվածներից երկուսը  գետնի վրա են եղել, 8-ը` ուղղաթիռում: Ենթադրվում է, որ բոլորը թուրք զինվորներ են: Agence France-Presse-ն էլ Աֆղանստանի ՆԳՆ-ին հղում անելով հայտնում է, որ ուղղաթիռի բեկորների տակ գտել են 2 երեխայի ու մի կնոջ: Ներկայումս ուսումնասիրում են վթարի հանգամանքներն այն շրջանում, որտեղ վերջերս ապստամբների ակտիվացում չի նկատվել: Reuters-ն տեղի ոստիկանության տվյալների համաձայն նշում է, որ հավանաբար վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է: Ուղղաթիռը պատկանելիս է եղել անվտանգության փոխօգնության ՆԱՏՕ-ի միջազգային ուժերին: Աֆղանստանում 1800 թուրք զինվորական կա: Թուրքերը, ի տարբերություն ՆԱՏՕ-ի անդամների, Աֆղանստանում  չեն մասնակցում մարտերին: Նրանց գործունեությունը սահմանափակվում է տեղանքի պարեկությամբ:

Դիտվել է 1347 անգամ:
Print Friendly

Leave a Reply