Մոլդովայի պառլամենտը նոր նախագահ է ընտրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 16, 2012 14:26

Մոլդովայի պառլամենտի պատգամավորները երկրի նախագահ են ընտրել ղեկավարող “Հանուն եվրոպական ինտեգրացման դաշինքի” կուսակցության թեկնածու, Մոլդովայի մագիստատուրայի բարձրագույն խորհրդի նախագահ, դատավոր Նիկոլայ Տիմոֆտիին:
Նորընտիր առաջնորդը պետության ղեկավարի պաշտոնի միակ թեկնածուն է եղել:
Քվեարկությունը տեղի է ունեցել զանգվածային բողոքների ներքո: Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները բոյկոտել են ընտրությունները: Հանրապետության պալատը շրջապատել են արգելապատնեշներով, իսկ կարգուկանոնին հետևել են հատուկ նշանակության ջոկատները: Սա նախագահի ընտրության վեցերորդ փորձն էր Վլադիմիր Վորոնինի պաշտոնաթողության պահից ի վեր, որը 3 տարի առաջ հեռացավ քաղաքական հեղաշրջման պատճառով:
2009-ին”Դաշինքը” այլ ընդդիմադիր ուժերի հետ իշխող կոմունիստական կուակցության հաղթանակը պառլամենտական ընտրություններում չճանաչեց, ինչը հանգեցրեց Քիշնևի կենտրոնում զանգվածային անկարգությունների: 2009-ից հետո Մոլդովայում նախագահի պարտականությունները կատարում էին Վլադիմիր Ֆիլատն ու Մարիան Լուպուն:

Դիտվել է 1201 անգամ:
Print Friendly

Leave a Reply