Այսօր Բելգիան սգում է զոհվածներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 16, 2012 12:44

Բելգիայում պետական բոլոր հիմնարկներում իջեցվել են դրոշները: Դպրոցներում հայտարարվել է մեկ րոպե լռություն: Կաթոլիկ տաճարներում ողջ գիշեր հոգեհանգստյան  արարողություն  է ընթացել: Պաշտոնական Բրյուսելը նշում է, որ սա երկրի համար բացառիկ արարողակարգ է: Հետպատերազմյան Բելգիայում սա երրորդ նման դեպքն է:

Վթարը տեղի էր ունեցել երեքշաբթի, լեռնային թունելում: Ավտոբուսը,  որով բելգիացի դպրոցականները վերադառնում էին արձակուրդներից, բախվել է պատին: Զոհվել է 28 մարդ, մեծամասնությունը` երեխաներ: 24 ստացել են մարմնական վնասվածքներ: Շվեյցարացի քննիչները խոստովանում են, որ դեռևս չեն կարողանում պարզել վթարի պատճառները: Զոհերի անձը հաստատված է: Առաջիկա ժամերին նրանց մարմինները հայրենիք կուղարկվեն:

Դիտվել է 1086 անգամ:
Print Friendly

Leave a Reply