Այսօր քնի համաշխարհային օրն է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | March 16, 2012 12:15

2012-ի մարտի 16-ը նշվում է որպես քնի համաշխարհային օր (World Sleep Day): Այդ օրը հայտնվել է օրացույցում Քնի բժշկության համաշխարհային ասոցիացիայի նախաձեռնությամբ եւ Philips ընկերության օժանդակությամբ:

Քնի համաշխարհային օրն ակտիվանում է սոցիալական գովազդը, անցկացվում են տարբեր կոնֆերանսներ եւ սեմինարներ` նվիրված քնի խնդիրներին եւ դրա խախտումների ազդեցությանը մարդու վրա:

Միջին հաշվով, յուրաքանչյուր մարդ քնած է անցկացնում իր կյանքի երրորդ մասը: Գիտնականները ապացուցել են, որ անքնությունը բացասաբար է ազդում մարդու կյանքի որակի վրա: Մշտապես անքուն մարդիկ նյարդային են, ինքնամփոփ եւ կառչում են մանրուքներից: Բացի այդ, քնի կորստի հետեւանքով վատանում է հիշողությունը, հնարավոր է տարբեր հիվանդությունների սրում:

Այս տարի կազմակերպիչները ցանկանում են հիշեցնել քնի կարեւոր դերի մասին եւ մեծացնել մարդկանց տեղեկացվածության մակարդակը տարբեր հիվանդությունների վերաբերյալ, որոնք առաջանում են անքնության հետեւանքով, հաղորդում է Բժշկական տեղեկատվության գործակալությունը:

Նորմալ քնելու համար պետք է հետեւել վերոնշյալ սկզբունքների` շարունակական անքնությամբ չզբաղվել, քնից առաջ ալկոհոլային խմիչք չկիրառել, ճաշել քնից 4 ժամ առաջ: Գիտնականների համոզմամբ, շատ քնելը եւս բացասական ազդոցություն կարող է ունենալ, ինչպես անքնությունը: Հասուն մարդը պետք է օրվա մեջ քնի 6-ից 8 ժամ: Կանանց խորհուրդ է տրվում մեկ ժամ ավելացնել այդ նորմային, քանի որ նրանք ավելի զգացմունքային են, հետեւաբար հանգստին պետք է ավելի շատ ժամանակ հատկացնեն: Երեխաները պետք է քնեն օրական 10 ժամից ոչ քիչ:

NEWS.am

Դիտվել է 1093 անգամ:
Print Friendly

Leave a Reply