ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 2, 2009 17:34

bako_sahakianԼեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան) և Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) հետ:

Բակո Սահակյանը համանախագահներին է ներկայացրել ԼՂՀ սոցիալտնտեսական իրավիճակը, անդրադարձել ղարաբաղյան հակամարտությանը: Ամերիկացի համանախագահը նշել է, որ սա իր առաջին ճանաչողական այցն է Լեռնային Ղարաբաղ և ավելացրել, որ ԼՂ հակամարտությունը չի կարող կարգավորվել առանց Ղարաբաղի ժողովրդի մասնակցության:

ԼՂից համանախագահները պետք է մեկնեն Երևան, այնուհետև Բաքու: Նրանց այցելությունը նպատակ ունի կողմերին ներկայացնել «մադրիդյան սկզբունքների» նորացված տարբերակը, որը նրանք մշակել են հունիսին Կրակովում կայացած հանդիպմանը և նախապատրաստել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպումը հոկտեմբերին Քիշնևում:

Դիտվել է 1655 անգամ:
Print Friendly

Leave a Reply