Մեքենաներ են մնացել ձնաբքի մեջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 16, 2012 12:28

Մարտի 15-ին, ժամը 11.45-ին Արագածոտնի մարզի Սարալանջ գյուղից տեղեկություն է ստացվել, որ տեղացած առատ ձյան հետևանքով գյուղի մոտակայքում արգելափակվել են ավտոմեքենաներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա, որոնց մեջ եղել է 24 ուղևոր:

Նույն օրը, ժամը 12.54-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզում տեղացած առատ ձյան պատճառով Սարալանջ գյուղի մոտակայքում արգելափակվել են ավտոմեքենաներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել 4 ավտոմեքենա, որտեղ եղել է 17 ուղևոր:

Նույն օրը, ժամը 14.33-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզում` Ապարան-Լուսագյուղ ավտոճա­նապարհին ձնաբքի հետևանքով արգելափակվել է «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենա, որի  ուղևորները երեխաներ են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն 7 ուղևորով ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Նույն օրը, ժամը 14.35-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բերքառատ գյուղի մոտակայքում առատ ձյան հետևանքով արգելափակվել է «ԳԱԶ-24» մակնիշի 65 ԼU 782 պ/հ ավտոմեքենան:

Բերքառատի գյուղապետի տրամադրած տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից:

Դիտվել է 819 անգամ:
Print Friendly

Leave a Reply