Ուրուգվայը շեշտել է, որ Հայոց ցեղասպանությունը չի կարող կասկածի տակ դրվել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 2, 2009 17:20

«Մենք հավատարիմ ենք տասնամյակներ առաջ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Ուրուգվայի խորհրդարանի որդեգրած բանաձևին և դարձյալ ընդգծում ենք միջազգային հանրության կողմից Ցեղասպանության ճանաչման հրամայականը»,-ասված է Ուրուգվայի կոալիցիոն կառավարության մաս կազմող կուսակցությունների հրապարակած միասնական հայտարարությունում:

«Ֆրենտե ամպլիո» կոալիցիոն կառավարությունը իր զորակցությունն է հայտնում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ միաժամանակ շեշտելով, որ Հայոց ցեղասպանության հարցը չի կարող առարկելի լինել: Ուրուգվայի կառավարությունը նաև իր աջակցությունն է հայտնում ԼՂՀ հակամարտության հայանպաստ կարգավորմանը. «Մենք աջակցում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում հայ ազգի պահանջին»,- ասված է հայտարարությունում:

Աղբյուրը՝ ամերիկահայ մամուլ

Դիտվել է 1001 անգամ:
Print Friendly

Leave a Reply