Փրկարարները չեզոքացրել են վտանգը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 16, 2012 12:22

Մարտի 15-ին, ժամը 10.35-ին Երևանի փրկարարական վարչության Ավանի բաժնի պետ Հ. Հարությունյանից տեղեկություն է ստացվել, որ Իսահակյան թաղամասի թիվ 3/1 շենքից երկաթբետոնե կոնստրուկցիոն տարր է կախվել և առկա է ընկնելու վտանգ:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Տեղում պարզվել է, որ շենքի 7-րդ և 8-րդ հարկերի միջև գտնվող բետոնե ծաղկանոցը թեքվել է և վտանգ է ներկայացնում հետիոտների համար:

Փրկարարներն ապամոնտաժել են բետոնե կոնստրուկցիան` չեզոքացնելով վտանգը:

Նույն օրը, ժամը 12.16-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզում` Հրազդանի միկրոշրջանի թիվ 27 շենքի տանիքից կախված են ճաղավանդակներ, որոնք վտանգ են ներկայացնում անցորդների համար:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատը:

Փրկարարները ճաղավանդակն ամրացրել են տանիքին` չեզոքացնելով վտանգը:

Դիտվել է 740 անգամ:
Print Friendly

Leave a Reply