Տանտերն այրվածքներ է ստացել անկողնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 16, 2012 12:18

Մարտի 15-ին, ժամը 16.42-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզում` Վաղարշապատի Մռավյան 7 տան տանիքից ծուխ է դուրս գալիս:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.51-ին, մարվել` 16.55-ին:

Տան ննջասենյակում ծխացել է անկողին: Տանտեր` 1924 թ. ծնված Բաբկեն Մարտիրոսյանը վերջույթների 2-րդ և 3-րդ կարգի այրվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի հիվանդանոց:

Բժիշկների գնահատմամբ տուժածի վիճակը միջին ծանրության է:

 

Դիտվել է 797 անգամ:
Print Friendly

Leave a Reply