Առաջին քայլը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 16, 2012 12:13

ՀԱՕԿ-ը  ձիասպորտի հանրապետական ֆեդերացիայի հետ համատեղ ծրագիր է մշակել 2016 թվականին Ռիո Դե Ժանեյրոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերում , Հայաստանի պատվիրակության կազմում  նժույգավար ունենալու  համար : Նպատակն իրականացնելու առաջին քայլը  հանդիսացավ ՄՕԿ-ի ,,Օլիմպիական համերաշխության ,, ծրագրի շրջանակներում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ` Երևանում կազմակերպած  մարզչական  – տեխնիկական դասընթացը : Հայ մասնագետներից բացի  դասընթացը ունկնդրեցին նաև Վրաստանի և Ղազախստանի մարզիչները: Տեսագործնական պարապմունքը ղեկավարեց հույն հեղինակավոր մասնագետ Ստավրոս Գեորգոպոլոսը :

Հ. Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնը ապահովված է անհրաժեշտ  բոլոր պայմաններով  և մասնակիցները  լիովին գոհ մնացին երևանյան միջոցառումից : Կարևոր էր, որ  իրարու էին հավաքվել ձիասպորտի միանգամից չորս երկրի դպրոցների ներկայացուցիչները : Նրանք հիրավի իրարից շատ բան սովորեցին և բավարարեցին աթենքցի ղեկավարի պահանջները : Այդ մասին են  վկայում  մասնակիցներին  նշանակված բարձր գնահատականները և շնորհված  ՄՕԿ-ի հավաստագրերը :

ՀԱՕԿ-ի բաժնի վարիչ, ծրագրի  պատասխանատու  Գաբրիել Ղազարյանն  ասաց, որ  հյուրերը Երևանին հրաժեշտ տվեցին կրկին այցելելու ցանկությամբ:

ՀԱՕԿ-ի լրատվության բաժին

Դիտվել է 688 անգամ:
Print Friendly

Leave a Reply