Հանովերում սկսելու են մանկապիղծներին բուժել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 16, 2012 11:21

Հանովերի բժշկական ինստիտուտում բացվել է մի բաժանմունք, որտեղ սկսելու են բուժել այն տղամարդկանց, ովքեր մանկապղծության հակումներ են իրենց մեջ նկատում:

Նախագծի գովազդը հորդորում է դիմել բժիշկներին` «Որպեսզի երևակայությունն իրականություն չդառնա»:

Առաջիկա 3 տարիների համար Ներքին Սաքսոնիայի սոցիալական զարգացման նախարարությունն այս նախագծի համար 360 հազար եվրո է տրամադրել: Նախագծի հովանավորներն են  Haensel+Gretel կազմակերպությունը, որը զբաղվում է երեխաների իրավունքների պաշտպանությամբ և ոչ առևտրային բարեգործական Volkswagen հիմնադրամը:

Հանովերյան նախագծի ղեկավար, պրոֆեսոր Ուվե Հարթմանը բացատրել է, որ նոր բաժանմունքի տեղի ընտրությունը պայմանավորված է այն փաստով, որ  բուժզննման համար Բեռլին այցելած տղամարդկանց 15%-ը հիմնականում տեղավորվում է Ներքին Սաքսոնիայում ու Բրեմենում: Բժիշկները համոզված են, որ այս շրջանում բուժօգնություն ստանալ ցանկացողները շատ են, սակայն բոլորը չէ, որ պատրաստ են դրա համար մայրաքաղաք հասնել:

Նման բաժանմունքներ կան նաև Քիլում, Ռեգենսբուրգում ու Լեյպցիգում:

Դիտվել է 1231 անգամ:
Print Friendly

Leave a Reply