ՄԱԿ.Սիրիայում մեկ տարվա ընթացքում ավելի քան 8 հազար մարդ է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 16, 2012 11:06

Սիրիայում  չդադարող ներքին հակասությունների հետևանքով մեկ տարում զոհերի թիվը  գերազանցել է 8 հազարը, հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Նա հայտարարել է, որ ընդդիմության  նկատմամբ դաժան ճնշումը դեռևս շարունակվում է: Նա կոչ արեց երկու կողմերին համագործակցել ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի  հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի հետ  արյունահեղությունը դադարեցնելու նպատակով:

Իսկ «Մարդու իրավունքներին հետևող սիրիական մոնիթորիգ» կազմակերպության տեղեկության համաձայն, հակասությունների զոհերի թիվն այսօր 9,1 հազար մարդ է: Նրանցից 6,6 հազարը` խաղաղ բնակիչներ:

Դիտվել է 1283 անգամ:
Print Friendly

Leave a Reply