ԱՄՆ-ը Պարսից ծոցում համալրելու է իր ՌԾՈՒ-ի ջոկատները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 16, 2012 10:55

ԱՄՆ-ը Պարսից ծոցում կրկնապատկելու է  ականազերծող նավերի թիվը:

Մարտի 15-ին  այդ  մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ-ի`  տվյալ տարածաշրջանի ծովակալ Ջոնաթան Գրեներտը: Նա բացատրել է.  «Հակաականային խմբի համալրման անհրաժեշտությունը պայմանավորված է այն փաստով, որ Իրանը սպառնում է փակել Հորմուզի  նեղուցը` նավթալցնող նավերի առաջխաղացման համար»:

Համալրման դեպքում ականազերծող նավերի թիվը կդառնա 8-ը: Բացի այդ, շուտով ԱՄՆ-ից ևս 4 ուղղաթիռ է հասնելու` ծովում ականների ոչնչացման համար հատուկ սարքավորմամբ: Ծովակալը ճշգրիտ ամսաթիվ չի նշել, ընդամենն ասել է, որ ողջ նշված տեխնիկան Սան Դիեգոյի ռազմածովային հենակայանից է բերվելու:

Դիտվել է 1070 անգամ:
Print Friendly

Leave a Reply