«Զվարթնոցը» պատրաստ է գնել «Արմավիան»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 16, 2012 0:23

Եթե «Արմավիա» ընկերությունը վաճառքի հանվի, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը պատրաստ է քննարկել` գնելու հարցը», – այսօր «Զվարթնոց» օդանավակայանում հայտարարեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը:

Արձագանքելով այն դիտարկմանը, թե «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովն արդեն լրատվամիջոցներին հայտնել է ավիաընկերությունը վաճառելու մտադրության մասին, նա ասաց. «Ճիշտն ասած, մենք չենք ծանուցվել նման մտադրության մասին, նման հայտարարություն մենք չենք ստացել, եթե լինի, ապա կքննարկենք: Կարծում եմ, վաճառքի ժամանակ հայտարարության ձև կա անելու »:

«Մենք չենք լսել: Մենք մեր բանակցությունները վարել ենք «Արմավիա» ընկերության գործադիր մարմնի հետ, իսկ պարոն Բաղդասարովը` սեփականատեր է բաժնեմասի», – ի հավելումն, ասաց ընկերության իրավախորհդրատու Արման Տեր – Տաճատյանը:

Նախորդիվ`
«Զվարթնոց»-ն ու «Արմավիա»-ն կրկին համաձայնության եկան. Փոխադրողը եթե չկատարի պայամանավորվածությունը, «Զվարթնոց»-ը դատարան կդիմի

Աղբյուր` Panorama.am

Դիտվել է 1113 անգամ:
Print Friendly

Leave a Reply