Թուրք նախարարն արձագանքել է «Եվրատեսիլ»-ից Հայաստանի հրաժարմանը

Օրվա լուր | | March 15, 2012 20:57


Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար և եվրաադնամակցության բանակցությունների գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշն ընդունել է Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012» երգի միջազգային մրցույթում Թուրքիան ներկայացնող Ջան Բոնոմոյին: Նրանք միասին դիտել և քննարկել են Բաքվում ներակայցվելիք Բոնոմոյի երգի տեսահոլովակը:

Ըստ թուրքական «Haberler» լրատվական կայքի` հանդիումից հետո կազմակերպվել է մամուլի ասուլիս, որի ժամանակ թուրք նախարարն անդրադարձել է հիշյալ մրցույթին մասնակցելուց Հայաստանի հրաժարմանը:
«Մենք կնախընտրեինք, որ հայերը ոչ թե հրաժարվեին Եվրատեսիլից, այլ հետ քաշվեին Ղարաբաղից: Ըստ իս` օգտակար կլինի այս տեսակ մտքերի քննարկվելը»:

Panorama.am

Դիտվել է 1207 անգամ:
Print Friendly

Leave a Reply