Ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել. Հայ զինծառայողների նկատմամբ իրականացվող ցանկացած գործողություն անպատիժ չի մնա

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 15, 2012 20:06

Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել: Վերջինիս տեղափոխել են զինվորական հոսպիտալ:

Մեկնաբանելով ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունը, ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը նշեց, որ ՀՀ ՊՆ-ն Ադրբեջանին բազմիցս զգուշացրել է՝ հայ զինծառայողների նկատմամբ իրականացվող ցանկացած գործողություն անպատիժ չի մնա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հաղորդել էր, որ Հայաստանի ՊՆ N զորամասի պաշտպանության շրջանի N մարտական հենակետում, մարտի 14-ին, ժամը 17:25-ի սահմաններում հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Սևակ Ալբերտի Ասլիկյանի դին: Ըստ ՊՆ նախնական տվյալների` Ս.Ասլիկյանը գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածքը ստացել է հակառակորդի կողմից արձակված գնդակից:

Panorama.am

Դիտվել է 1201 անգամ:
Print Friendly

Leave a Reply