Այսօր Հայաստանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի միամսյակը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | March 15, 2012 18:53

Այսօր՝ մարտի 15-ին Հայաստանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի միամսյակը: ՀՀ Արտաքին գործերի նախարարության կողմից համակարգմամբ, ՀՀ Մշակույթի, Կրթության եւ գիտության նախարարությունների, Երեւանի քաղաքապետարանի, Հայաստանի համայնքների միության, Հայաստանում Ֆրանսիայի, Կանադայի, Եգիպտոսի, Լեհաստանի, Ռումինիայի եւ Շվեյցարիայի Համադաշնության դեսպանությունների, Հայաստանի մի շարք համալսարանների եւ ոչ կառավարական կազմակերպությունների աջակցությամբ մշակվել է միջոցառումների ծրագիր:

Մարտի 15-ից ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում Երեւանում եւ Հայաստանի մարզերում կկազմակերպվեն ավելի քան 250՝ ֆրանկոֆոնիային նվիրված մշակութային, գեղարվեստական, կրթական եւ բուհական միջոցառումներ:

Այս միջոցառումներին մասնակցություն կունենան հայ, բելգիացի, ֆրանսիացի, կանադացի, լեհ եւ շվեյցարացի մի շարք արվեստագետներ:

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միամսյակի պաշտոնական մեկնարկը կտրվի մարտի 16-ին ժամը 19:00-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայի բեմադրությամբ:

Այս միջոցառումների ամբողջական ծրագիրը հասանելի է հետեւյալ ինտերնետային կայքէջում` www.mfa.am/francophonie:

Ֆրանկոֆոնիայի օրերի մեկնարկն ազդարարող մամուլի ասուլիսը տեղի կունենա 2012թ-ի մարտի 20-ին, ժամը 15:00-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում:

Կից ներկայացնում ենք Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում նախատեսվող միջոցառումների ծրագիրը:

 

 

Դիտվել է 1042 անգամ:
Print Friendly

Leave a Reply